Մոսկվայում պատանդ վերցրած հրաձիգն ինքնասպանություն է գործել

12:44 • 27.12.16

Մոսկվայում ոստիկանների վրա կրակ բացած և կին պատանդ վերցրած տղամարդը, որն իրեն կողպել էր քաղաքի արևմտյան թաղամասերից մեկում գտնվող բնակարանում, ինքնասպանություն է գործել, իսկ նրա հետ գտնվող կինն ազատ է արձակվել: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ քննչական կոմիտեի մայրաքաղաքային վարչության ղեկավարի ավագ օգնական Յուլյա Իվանովան:

Ինչպես հայտնի է դարձել ավելի վաղ, կողոպուտի համար կասկածվող տղամարդը կրակ է բացել ոստիկանության աշխատակիցների վրա, ինչի հետևանքով տուժել է հինգ մարդ` երեք իրավապահ և «Жилищник» պետական բյուջետային հաստատության երկու աշխատակից: Միջադեպից հետո հրաձիգը թաքնվել է հարևան բնակարանում` կնոջ պատանդ վերցնելով:

РИА Новости-ի` իրավապահ մարմինների աղբյուրը հաղորդել է, որ նախնական տվյալների համաձայն, բնակարանի գրոհը դեռևս չէր սկսվել։

Քննչական կոմիտեի ներկայացուցիչը չի պարզաբանել միջադեպի հանգամանքները: Նրա խոսքով` կնոջ կյանքին ոչինչ չի սպառնում: