Մոսկվայում տասնյակ ավիաչվերթներ են չեղյալ հայտարարվել և հետաձգվել

12:24 • 27.12.16

Մոսկովյան օդանավակայաններում երեքշաբթի՝ դեկտեմբերի 27-ին, չեղյալ է հայտարարվել և հետաձգվել է ընդհանուր առմամբ 44 չվերթ: Այդ մասին գրում է lenta.ru-ն՝ վկայակոչելով «Яндекс.Расписания»-ի տվյալները:


«Շերեմետևո» օդանավակայանում չեղարկվել է 25 չվերթ, հետաձգվել՝ 6 չվերթ: «Դոմոդեդովոյում» չեղյալ է հայտարարվել 3 չվերթ, հետաձգվել է 10-ը: «Վնուկովոյում» և «Ժուկովսկիում» չվացուցակներում խափանումների մասին տվյալներ չկան:


Ռուսաստանի հիդրոմետ ծառայության կանխատեսմամբ՝ Մոսկվայում դեկտեմբերի 27-ին սպասվում է զրոյից երկու աստիճան տաքություն, հնարավոր է անձրև և թաց ձյուն: