ԵԱՏՄ-ի Մաքսային օրենսգիրքը կենսունակ է. Պեսկով
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) Մաքսային օրենսգիրքը կենսունակ է: Այդ մասին հայտնում է gazeta.ru-ն:
«Ղրղզստանի հետ կապված աշխատանք կտարվի: Իսկապես, Ղրղզստանի կողմից հայտնվել են որոշակի դիտողություններ: Հիմնականում դա կապված է ֆիտոսանիտարական վերահսկողության ոլորտի հետ: Դա նորմալ աշխատանքային իրավիճակ է: Օրենսգիրքը կենսունակ է: Այդ օրենսգրքին այլընտրանք չկա: Եվ վաղ, թե ուշ որևէ կասկած չկա, որ ապագա ինտեգրացիոն գործընթացների շահերից ելնելով՝ այն ուժի մեջ կմտնի»,- ասել է Պեսկովը:
Նա նաև հավելել է, որ Մաքսային օրենսգրքի վրա աշխատանքը կշարունակվի ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարների մակարդակով: Պեսկովն ընդգծել է, որ Բելառուսը կմիանա օրենսգրքին, քանի որ արդեն համաձայնեցրել է դրա դրույթները:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հայտնել է, որ ԵԱՏՄ-ի Մաքսային օրենսգիրքը ստորագրել են միության չորս անդամների նախագահները՝ այդ թվում Հայաստանի Հանրապետության։










