ԱՄՆ-ում 6 բանտարկյալ փախուստի է դիմել զուգարանի անցքից (լուսանկարներ)
ԱՄՆ Թենեսի նահանգում վեց բանտարկյալ փախուստի է դիմել զուգարանի անցքից, հաղորդում է Sky News-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ փախուստն իրականացվել է դեկտեմբերի 25-ի վաղ առավոտյան: Բանտարկյալներին հաջողվել է հանել զուգարանակոնքը, քանի որ այն պահող հեղույսները ժանգոտած են եղել: Այնուհետև նրանք քանդելով անցք են բացել զուգարանակոնքի հետևի մասի բետոնի մեջ:
Նշվում է, որ ավելի վաղ այդ բետոնը վնասվել է սանտեխնիկայի վերանորոգման ժամանակ:
Կայքի հաղորդմամբ` բանտարկյալները սողալով դուրս են եկել բանտից և փախուստի դիմել: Ներկա պահի դրությամբ հաջողվել է կալանավորել փախուստի դիմած բանտարկյալներից հինգին, իսկ մեկը դեռևս փախուստի մեջ է գտնվում:













