Ռուսաստանում մայրը շենքի 15-րդ հարկից նետել է 7-ամյա դստերը

12:18 • 27.12.16

ՌԴ Մոսկվայի մարզում գտնվող Միտիշչի քաղաքում մայրը բնակելի շենքի 15-րդ հարկում գտնվող բնակարանի պատուհանից նետել է իր 7-ամյա դստերը, գրում է lenta.ru-ն: 

7-ամյա աղջիկը տեղում մահացել է: 

Հայտնի է, որ ընտանիքի անդամներն արտառոց վարքագծով աչքի չեն ընկել, երեխաների և ծնողների ընդհանուր բնութագիրը գնահատվել է դրական:

Դեպքի օրը տանը գտնվել են մայրն ու երկու երեխաները, հայրն աշխատավայրում է եղել:


Հաղորդվում է նաև, որ 5-ամյա դուստրը չի տուժել:

Երեխային պատուհանից նետած 34-ամյա մայրը ձերբակալված է, հաղորդվում է, որ նա գտնվում է ոչ ադեկվատ վիճակում: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել: