Անհայտ անձը հինգ պայթյուն է կազմակերպել Թայլանդի կառավարության տանը
Անհայտ տղամարդը երեքշաբթի առավոտյան ներթափանցել է Թայլանդի կառավարության տան տարածք, բարձրացել այնտեղ գտնվող փոստային բաժանմունքի տանիք և այնտեղից հերթով հինգ պայթուցիկ է նետել, հաղորդում է Nation թերթը:
Ինչպես նշում է պարբերականը՝ միջադեպը կարճատև իրարանցում է առաջացրել կառավարության աշխատակիցների շրջանում: Թայլանդի կառավարության տունն իրենից ներկայացնում է շինությունների համալիր, որտեղ գտնվում են նախարարների գրասենյակներն ու կառավարության ապարատը:
Դեռ հայտնի չէ, հաջողվել է արդյոք ոստիկաններին ձերբակալել հանցագործին, թե ոչ: Ըստ թերթի տվյալների՝ պայթյունների հետևանքով ոչ ոք ի տուժել:










