Թեյլոր Սվիֆթը Սուրբ Ծննդի առթիվ այցելել է 96-ամյա երկրպագուին (տեսանյութ)
Ամերիկյան հայտնի երգչուհի Թեյլոր Սվիֆթը Սուրբ Ծննդի կապակցությամբ անակնկալ է մատուցել իր երկրպագուներից, թերևս, ամենատարեցին՝ Միսուրի նահանգում բնակվող 96-ամյա Սայրուս Փոթերին՝ անսպասելիորեն գնալով նրա տուն:
Ինչպես հայտնում է mashable.com կայքը, երգչուհին կիթառ է նվագել, կատարել իր հիթերից մի քանիսը, ինչպես նաև լուսանկարվել է Երկրորդ աշխարհամարտի վետերանի ու նրա ընտանիքի մյուս անդամների հետ:
Աղբյուրը մանրամասնել է, որ երգչուհին տարեց երկրպագուի մասին իմացել է ծերունու մասնակցությամբ հաղորդման շնորհիվ: Նշվում է, որ Փոթերը Սվիֆթի տաղանդի մեծ երկրպագուն է ու նույնիսկ ներկա է եղել նրա համերգներից 2-ին:
27-ամյա Սվիֆթը, որն արժանացել է 10 «Գրեմմի» մրցանակի ու ամբողջ աշխարհում վաճառել է 40 մլն-ից ավելի ձայնասկավառակ, Forbes հանդեսի վարկածով ճանաչվել է 2016թ. ամենաբարձր վարձատրվող աստղը:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:










