Աղբյուրը բացահայտել է Տու-154-ի կործանման հանգամանքները
Դեկտեմբերի 25-ին Սև ծովում վթարի ենթարկված Տու-154 օդանավը կործանվել է ժամում ավելի քան 500 կիլոմետր արագությամբ դեպի աջ մանևր անելու ժամանակ: Այս մասին հաղորդում է ТАСС-ը` հղում անելով իր սեփական աղբյուրին:
Գործակալության զրուցակիցը պատմել է, որ աղետի պահին օդանավը թռչելիս է եղել խիստ դեպի վեր բարձրացած քթային մասով:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին Սև ծովում թռիչքից կարճ ժամանակ անց կործանվել է ՌԴ պաշտպանության նախարարությանը պատկանող Տու-154 օդանավը՝ դառնալով 92 մարդու մահվան պատճառ: Կործանված օդանավում են գտնվել Ալեքսանդրովի անվան անսամբլի երգչախմբի արտիստները (65 հոգի), որոնք պետք է Սիրիայում ռուսական «Հմեյմիմ» ավիաբազայում տոնական համերգ տային ռուս զինծառայողների համար:










