Դրեյքն ու Ջեյ Լոն համատեղ լուսանկարով հաստատել են սիրավեպի մասին լուրերը

14:34 • 28.12.16

Վերջին շրջանում դեղին մամուլում ակտիվորեն լուրեր էին շրջանառվում այն մասին, որ հայտնի ռեփեր Դրեյքի ու երգչուհի Ջենիֆեր Լոպեսի միջև սիրավեպ է սկսվել:


Ինչպես նշում է The Daily Mail-ը, աստղերը որոշել են վերջ տալ խոսակցություններին ու հաստատել զույգ լինելու ենթադրությունը՝ Instagram-ի իրենց էջերում հրապարակելով երկուսով գրկախառնված լուսանկար, որը շատ ավելի խոսուն է, քան բառերը:


Հետաքրքրական է, որ լուսանկարի հրապարակումից հետո 30-ամյա Դրեյքի նախկին ընկերուհին՝ երգչուհի Ռիհանան, Instagram-ում իր հետևած աստղերի շարքից ջնջել է 47-ամյա Լոպեսին, ինչը ևս վկայում է, որ զույգի մոտ ամեն ինչ լուրջ է:


Նշվում է, որ Ռիհանան ու Լոպեսը, անկախ տարիքային մեծ տարբերությունից (19 տարի), միշտ մտերիմ են եղել ու տարբեր առիթներով ի ցույց են դրել, թե որքան են աջակցում մեկը մյուսին:


Հավելենք, որ ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն, Լոպեսը պատրաստվում էր վերամիավորվել նախկին ամուսնու և իր 2 երեխաների հոր՝ երգիչ Մարկ Էնթոնիի հետ:

 

Վերջերս հրապարակված այս լուսանկարը հնարավոր սիրավեպի մասին խոսակցությունների առիթ էր դարձել

 

Look of love: The 30-year-old rapper posted this Instagram shot with J.Lo earlier this month along with an arrow pointing to an emoji face with hearts for eyes captioned, 'Lotta those'

 

Դրեյքն ու Ռիհանան

 

Intimate moment: During the 2016 MTV Video Music Awards, Rihanna and Drake appeared to share a kiss when he presented her with an award

 

Ջեյ Լոն՝ նախկին ամուսնու ու երեխաների հետ

 

It's over: Jennifer and Marc (here in February 2011) confirmed the end to their marriage in 2014

Her pride and joy: She is grateful for what she has, including her two 'coconuts,' twins Max and Emme, aged eight (pictured in March 2015)

 

Դրեյքն ու Ջեյ Լոն համատեղ լուսանկարով հաստատել են սիրավեպի մասին լուրերը