Եղանակային վատ պայմանների պատճառով Մոսկվայից Երևան թռիչքներ են հետաձգվել

12:38 • 28.12.16

Մոսկվայի օդանավակայաններում եղանակային վատ պայմանների պատճառով Մոսկվա–Երևան և Երևան–Մոսկվա մի քանի ավիաչվերթներ են հետաձգվել, ինչի մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» օդանավակայանի   կայքից:

Մասնավորապես, հետաձգվել են` Մոսկվա-Երևան ժամը 13:52–ի, 14:31-ի, 15։45-ի, 21։25-ի և 19.45-ի չվերթները, և Երևան–Մոսկվա 11։45-ի, 13։35-ի, 15:15-ի և 22։25-ի չվերթները: