Լրատվամիջոցները հայտնել են՝ ովքեր են ժառանգելու Ջորջ Մայքլի 123 մլն դոլար կարողությունը

13:03 • 28.12.16

Բրիտանացի հայտնի երգիչ Ջորջ Մայքլի անսպասելի մահից հետո նրա ամբողջ կարողությունը՝ 123 մլն դոլար, ինչպես նաև աշխարհի տարբեր անկյուններում եղած անշարժ գույքը կժառանգեն արտիստի սանիկները: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ 53-ամյա մեգաաստղն իր ընկերներից մի քանիսի երեխաների կնքահայրն էր:


Պարբերականը հավելում է, որ կենդանության օրոք երաժիշտն ակտիվորեն աջակցում էր բարեգործական կազմակերպություններին, որոնցից մի քանիսի հետ սերտ համագործակցում էր: Նշվում է, որ այդ բարեգործական կազմակերպությունները ևս կստանան Ջորջ Մայքլի կարողության մի մասը:


Ակնկալվում է նաև, որ Մայքլի 2 ավագ քույրերի, զուգընկերոջ, զարմիկի ու նրա 2 երեխաների անունները ևս ներառված կլինեն կտակում:


Հիշեցնենք, որ համաշխարհային ճանաչում վայելող աստղը մահացել է դեկտեմբերի 25-ին՝ սրտի անբավարարության պատճառով:

Լրատվամիջոցները հայտնել են՝ ովքեր են ժառանգելու Ջորջ Մայքլի 123 մլն դոլար կարողությունը