Հնդկաստանում երկաթգծի ճանապարհից դուրս է մնացել 14 վագոն. կան զոհեր և վիրավորներ

06:46 • 28.12.16

Հնդկական Կանպուր քաղաքից 50կմ հեռավորության վրա գնացքի 14 վագոն դուրս է եկել երկաթգծային ճանապարհից, մահացել է 2 մարդ, տուժել՝ մոտ 40-ը: Այդ մասին հաղորդում է Times of India-ը:

Միջադեպը կաթվածահար է արել այդ հատվածում գնացքների տեղաշարժը: Ինչպես հայտնել են իշխանությունները՝ տուժածների թիվը 40 է: Պարբերականի աղբյուրները հաղորդում են, որ վթարի պատճառն անհայտ է:

Դեպքի վայրում փրկարարներ են աշխատում: