Նյու-Յորքում ոստիկանությունը տարհանել է Trump Tower աշտարակում գտնվող մարդկանց

02:22 • 28.12.16

Ոստիկանությունը տարհանել է Նյու-Յորքում գտնվող Trump Tower աշտարակի այցելուներին կասկածելի իր հայտնաբերելու պատճառով, հաղորդում է CBS հեռուստաալիքը:

«Շենքի մի մասը տարհանվել է»,- ոստիկանությունը մեջ է բերում ոստիկանության հաղորդագրությունը:

Բացի ոստիկանությունից դեպքի վայր են ժամանել հրշեջ մեքենաներ:

Ըստ լրատվամիջոցների տվյալների՝ տարհանման պահին նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը շենքում չի եղել:

Ավելի ուշ AP-ն հաղորդել է, որ կասկածելի առարկան մանկական խաղալիքներով պայուսակ է եղել: