Բրազիլացի լուսանկարիչը ֆիքսել է քաղաքակրթությունից կտրված վայրի ցեղախմբի անդամներին (լուսանկարներ)
Բրազիլացի լուսանկարիչ Ռիկարդո Սթաքերթը թռչնի թռիչքի բարձրությունից բացառիկ կադրեր է ֆիքսել` լուսանկարելով արևադարձային անտառներում ապրող ամազոնյան ցեղախմբի ներկայացուցիչներին:
Ինչպես նշում է Bored Panda-ն, Պերուի հետ սահմանին արված լուսանկարներում պատկերված են աբորիգեններ, որոնք նախկինում չեն առնչվել քաղաքակիրթ աշխարհի ներկայացուցիչների հետ: Նրանցից մեկը, տեսնելով ուղղաթիռից իրենց լուսանկարող բրազիլացուն, իր ձեռքում եղած նետը շպրտել է տղամարդու ուղղությամբ:
Դատելով լուսանկարներից՝ վայրի աբորիգենները շրջում են գրեթե մերկ, իսկ նրանց մարմինը ծածկված է խորհրդանշական նշաններով:
«Դժվար է հավատալ, որ 21-րդ դարում դեռևս կան մարդիկ, ովքեր շփում չունեն քաղաքակրթության հետ ու ապրում են այնպես, ինչպես 20.000 տարի առաջ ապրել են իրենց նախնիները: Դա անբացատրելի զգացողություն է»,-National Geographic-ի հետ զրույցում ասել է լուսանկարիչը:



















