Հայտնաբերվել է Սև ծովում կործանված Տու-154 օդանավի ավելի քան 1500 բեկոր

10:21 • 28.12.16

Սև ծովում Տու-154 օդանավի կործանման վայրում իրականացվող որոնողական աշխատանքների շրջանակում հայտնաբերվել է ինքնաթիռի ավելի քան 1500 բեկոր, հաղորդում է ТАСС գործակալությունը` հղում անելով ուժային կառույցներում իր աղբյուրին:


«Որոնողական գործողությունների ընթացքւոմ հայտնաբերվել է 1547 բեկոր, դրանցից 567-ը բարձրացվել է ջրի երես», - մանրամասնել է գործակալության աղբյուրը:  

Ավելի վաղ հաղորդվել է, որ փրկարարներին հաջողվել է ջրից դուրս բերել օդանավի ուղևորներից ևս 3-ի մարմինները:


«Այսպիսով` առ այսօր հայտնաբերված դիերի ընդհանուր թիվը հասել է 15-ի»,-նշել էր աղբյուրը՝ հավելելով, որ դեպքի վայրում հայտնաբերվել է նաև մարմինների 223 մաս:


Հիշեցնենք
, որ կիրակի առավոտյան Սև ծովում թռիչքից կարճ ժամանակ անց կործանվել է ՌԴ պաշտպանության նախարարությանը պատկանող Տու-154 օդանավը՝ դառնալով 92 մարդու մահվան պատճառ: Կործանված օդանավում են գտնվել Ալեքսանդրովի անվան անսամբլի երգչախմբի արտիստները (65 հոգի), որոնք պետք է Սիրիայում ռուսական «Հմեյմիմ» ավիաբազայում տոնական համերգ տային ռուս զինծառայողների համար: