Նիկոլաս Քեյջին առաջարկել են Ռոնալդ Ռեյգանին մարմնավորել

18:38 • 29.12.16

Հոլիվուդյան աստղ Նիկոլաս Քեյջը նոր ֆիլմում ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանին մարմնավորելու առաջարկ է ստացել, հայտնում է The Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ կինոնախագծի ռեժիսորի, սցենարիստի ու նկարահանման վայրի մասին տեղեկություններ դեռևս չկան:


Բրիտանական աղբյուրը հավելում է, որ օսկարակիր դերասանը մտավախություն ունի առ այն, որ Ռեյգանին մարմնավորելն ու նրան բացառապես որպես դրական կերպար ներկայացնելը կարող է վնասել իր կարիերային:


Դերասանի ներկայացուցիչ Սթիվեն Հուվեյնը հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ Քեյջը դեռևս վերջնական որոշում չի կայացրել:


Նշենք, որ Ռոնալդ Ռեյգանը եղել է Ամերիկայի Միացյալ Նահանգների 40-րդ նախագահը։ Նա այս պաշտոնը զբաղեցրել է 1981թ. հունվար 20-ից մինչև 1989 թ. հունվարի 20-ը։


Ռոնալդ Ռեյգանը երիտասարդ տարիքում դերասան է եղել և նկարահանվել է մոտ 19 ֆիլմում։

Նիկոլաս Քեյջին առաջարկել են Ռոնալդ Ռեյգանին մարմնավորել