Քերի Ֆիշերի երկրպագուները ժամանակավոր աստղ են նվիրել նրան Փառքի ծառուղում (լուսանկար)

11:33 • 29.12.16

Ամերիկացի դերասանուհի Քերի Ֆիշերը հետմահու անվանական աստղի է արժանացել հոլիվուդյան Փառքի ծառուղում, հաղորդում է Fox News հեռուստաալիքը:

Աղբյուրի հաղորդմամբ` Ֆիշերի երկրպագուները նրա անունը գրել են անանուն աստղերից մեկի վրա և ավելացրել «Թող ուժը միշտ քեզ հետ լինի» գրությունը, որը հղում է պարունակում դերասանուհուն համաշխարհային ճանաչում բերած` ռեժիսոր Ջորջ Լուկասի «Աստղային պատերազմներ» ֆանտաստիկ կինոսագային:

Նշվում է, որ Փառքի ծառուղու տնօրինությունն աստղի ժամանակավոր տեղադրման համաձայնություն է տվել դերասանուհու հիշատակը հարգելու համար, սակայն Ֆիշերը պաշտոնապես չի արժանացել այդ պարգևին:

 

 

Քերի Ֆիշերի երկրպագուները ժամանակավոր աստղ են նվիրել նրան Փառքի ծառուղում (լուսանկար)