Դերասանուհի Քերի Ֆիշերն ու նրա մայրը նույն օրը կհուղարկավորվեն
Դերասանուհիներ Քերի Ֆիշերն ու Դեբի Ռեյնոլդսը նույն օրը կհուղարկավորվեն, հաղորդում է ABC News-ը: Այս տեղեկությունը հաստատել է Թոդ Ֆիշերը` Ռեյնոլդսի որդին:
Նշվում է, որ հուղարկավորության ամսաթիվն ու վայրը դեռևս անհայտ են:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 27-ին ԱՄՆ-ում 60 տարեկանում մահացել է ամերիկացի դերասանուհի Քերի Ֆիշերը, որն առավել հայտնի է «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի տարբեր մասերում Արքայադուստր Լեյայի դերով, իսկ նրա մահից երկու օր անց մահացել է նրա մայրը` Դեբի Ռեյնոլդսը:










