Հրապարակվել է 2017 թվականի 30 ամենասպասված ֆիլմերի ցանկը

14:18 • 30.12.16

Ամերիկյան Fandango տոմսային ծառայությունը կազմել է եկող տարվա 30 ամենասպասված ֆիլմերի ցանկը, որը գլխավորել է ռեժիսոր Ռայան Ջոնսոնի «Աստղային պատերազմներ. դրվագ 8» կինոնկարը, գրում է fandango.com-ը:


Ֆիլմը Ջորջ Լուկասի հանրահայտ կինոպատման շարունակությունն է ու մեծ էկրանին է հայտնվելու դեկտեմբերի 14-ին:


Երկրորդ հորիզոնականում է հայտնվել «Գալակտիկայի պահապանները. մաս 2» գիտաֆանտաստիկ ֆիլմը, որին հաջորդում է բրիտանացի դերասանուհի Էմմա Ուոթսոնի մասնակցությամբ «Գեղեցկուհին և հրեշը» ֆիլմը:


Հայտնի է նաև, որ լավագույն տասնյակում են ներառվել սուպերհերոսների մասին ֆիլմերը`«Հրաշք կին», «Սարդ-մարդը. վերադարձ տուն», ինչպես նաև «Ֆորսաժ» և «Մոխրագույնի 50 երանգները» կինոնկարների շարունակությունները:

 

 

Հրապարակվել է 2017 թվականի 30 ամենասպասված ֆիլմերի ցանկը