Ստամբուլում հունվարի 1-ի ահաբեկչության հետևանքով տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան. ԱԳՆ

21:02 • 01.01.17

Ստամբուլում հունվարի 1-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թվում Հայաստանի քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջից։


Հիշեցնենք, որ հունվարի 1-ին՝ տեղական ժամանակով 01.15-ին, Սանտա Կլաուսի հագուստով զինված տղամարդը ներխուժել է Ստամբուլի Reina գիշերային ակումբ, որտեղ հարյուրավոր մարդիկ տոնում էին Նոր տարին: Զոհվել է 39 մարդ, վիրավոր է 69-ը:Ահաբեկիչը մտել է Ստամբուլում ամենահայտնի երիտասարդական Reina ակումբ: Ըստ վկաների՝ հարձակվողը մտել է շենք, կրակ բացել այցելուների, այդ թվում՝ անվտանգության աշխատակիցների ուղղությամբ: Ակումբում եղել է 700 մարդ: Անկանոն կրակոցներից հետո, որը շարունակվել է մոտ 7 րոպե, հանցագործը հանել է Սանտա Կլաուսի հագուստն ու հեռացել դեպքի վայրից: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ ահաբեկչության նպատակը Թուրքիայի ապակայունացումն է: