Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացրել են, որ հունվարի 1-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Վարորդներին հորդորվում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, նաև ունենալ անվաշղթաներ:










