Լատվիայում արգելել են հանրային վայրերում դեմքը փակող հագուստ կրել
Լատվիայում հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում բոլոր հանրային վայրերում դեմքը փակող հագուստ կրելու մասին օրենքը, հայտնում է ria.ru-ն։
Ըստ արդարադատության նախարար Ձինտարաս Ռասնաչասի՝ տվյալ արգելքը հարկավոր է ոչ միայն հասարակական կարգուկանոնի, այլև Լատվիայի մշակութային արժեքների պաշտպանության համար:
Դիտարկվել է արգելքի երկու տարբերակ: Պլանավորվել է մասնակիորեն արգելել դեմքը փակող հագուստ կրել պետական և ուսումնական հաստատություններում: Իսկ երկրորդ տարբերակի դեպքում փարանջան խստիվ արգելվելու էր բոլոր հասարակական վայրերում: Արդարադատության նախարարությունում որոշել են ընդունել երկրորդ տարբերակը:
Ավելի վաղ Էստոնիայի հեռուստատեսությունը հաղորդել է, որ Էստոնիայի արդարադատության նախարարությունն օրինագիծ է մշակում, որն արգելում է հասարակական վայրերում հիջաբ և նիկաբ կրել:










