Ինչպես են Մոսկվայում դիմավորել Ամանորը (լուսանկարներ)
Ռուսաստանում 2017 թվականն առաջինը դիմավորել են Կամչատկան և Չուկոտկան, դրանից 10 ժամ անց նոր տարին սկսվել է երկրի արևմուտքում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Մոսկվայի գլխավոր հրապարակում կեսգիշերին ավանդական հրավառություն է տեղի ունեցել, որից հետո քաղաքի 30 հարթակներից ավելի քան 10 տեսակի հրավառություն է սկսվել:
Մոսկվացիները կարող էին ինքնուրույն հրավառություն անել հատուկ ստեղծված 112 հարթակներում:




















