Ուղիղ կեսգիշերին Երևանի երկինքը լուսավորած շքեղ հրավառությունը՝ տեսանյութով

15:50 • 01.01.17

«Նոր տարին Երևանում» միջոցառումների ծրագրով 2016 թվականի վերջին օրը՝ ժամը 22:00-ին, Հանրապետության հրապարակում մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի կազմակերպած Ամանորի տոնական միջոցառումը` «Միասին դիմավորենք Նոր տարին» խորագրով:


Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի շուրջ մեկտեղված երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին մինչև ուշ գիշեր տոնական տրամադրություն են հաղորդել ազգագրական ու էստրադային երգի սիրված կատարողներն ու պարային համույթները:


Տարեվերջյան հետհաշվարկով ուղիղ կեսգիշերին մայրաքաղաքի երկինքը լուսավորել է շքեղ հրավառությունը, որով էլ ազդարարվել է 2017-ի տարեմուտը: Տոնախմբողներին միացել է նաև Ձմեռ պապը:

 

Ստորև ներկայացնում ենք Tert.am-ի թղթակցի տեսանյութը Հանրապետության հրապարակից.