Շուրջ 60 մարդ է սպանվել բրազիլական բանտում ծագած ապստամբության ժամանակ

21:26 • 02.01.17

Բրազիլիայի Մանաոս քաղաքի բանտերից մեկում շուրջ 60 մարդ է սպանվել արյունալի ապստամբության ժամանակ, որը բռնկվել էր թմրանյութերի վաճառքով զբաղվող երկու թշնամի ավազակախմբերի միջև ծագած կռվի արդյունքում:

 

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը` մեջբերելով բրազիլացի պաշտոնյաներին, ամազոնյան քաղաքի այս միջադեպը Բրազիլիայի ուղղիչ հաստատություններում տեղի ունեցած ամենաահավոր դեպքերից մեկն էր:

 

Ամազոն նահանգի անվտանգության ղեկավար Սերժիո Ֆոնտեսը հայտնել է, որ զոհվածների թիվը կարող է ավելանալ:

 

 Ապստամբությունն սկսվել է կիրակի, կարգուկանոնը հաստատվել է միայն երկուշաբթի առավոտյան: Բանտի ղեկավարությունը դեռ հաշվում է ներկա բանտարկյալներին` պարզելու համար, թե քանիսն են փախել ապստամբության ժամանակ: