Չինաստանում արգելվել է կորալներից պատրաստված իրերի վաճառքն ու արդյունահանումը
Չինաստանի իշխանությունները արգելք են սահմանել կորալներ արդյունահանելու, վաճառելու և դրանցից հուշանվերներ, զարդեր ու այլ իրեր պատրաստելու համար:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, Չինաստանի Կենտրոնական կառավարության կայքը երկուշաբթի տեղեկացրել է, որ համապատասխան որոշումն, առաջին հերթին, վերաբերում է Հայնան հարավային նահանգին, որը մասնագիտանում է նմանօրինակ ապրանքների արտադրության գործում:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ այս միջոցառումների նպատակը Հարավչինական ծովի կորալյան խութերը պահպանելն է և այդ տարածաշրջանում էկոլոգիական իրավիճակի բարելավումը:
Չինաստանի իշխանությունների տեղեկացմամբ` հունվարի 12-ից Հայնան նահանգի տարածքում կդադարեցվի բոլոր գործարանների և արհեստանոցների աշխատանքը, որոնք համապատասխան ապրանքներ են արտադրում:










