Ֆրանսիայի ոստիկանությունը Նոր տարվա նախօրեին ձերբակալել է ավելի քան 450 մարդու

12:51 • 02.01.17

Ֆրանսիայի ոստիկանությունը Նոր տարվա նախօրեին ձերբակալել է ավելի քան 450 մարդու: Այդ մասին ասվում է երկրի ՆԳՆ պաշտոնական կայքում: 

«Գիշերվա ընթացքում ոստիկանության աշխատակիցները և ժանդարմերիան ձերբակալել է 454 մարդու, որոնցից 301-ը կալանավորվել է»,- ասված է Ֆրանսիայի ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

 

«Այս տարի այրված ավտոմեքենաների թիվը կազմել է 650, այն դեպքում, երբ նախորդ տարի այրվել էին 602-ը: Վերջին 5 տարվա ընթացքում Վերջին հինգ տարվա ընթացքում այրված ավտոմեքենաների թիվը կրճատվել է 20%-ով»,- նշվում է հայտարարությունում: