Հակառակորդը  տարբեր հրաձգային և դիպուկահար զինատեսակներից շուրջ 300 կրակոց  է արձակել. ԼՂՀ ՊՆ

10:50 • 02.01.17

Հունվարի 1-ին և լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 30 անգամ,հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 300 կրակոց:

 

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումներն, առանց պատասխան գործողությունների դիմելու, շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: