Ամերիկացին Ստամբուլի ահաբեկչության ժամանակ ողջ է մնացել բջջային հեռախոսի շնորհիվ

20:50 • 02.01.17

ԱՄՆ քաղաքացի Յակոբ Ռաաքը վիրավորվել է Ստամբուլի Reina ակումբում հունվարի 1-ի գիշերը տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ, սակայն չի մահացել:

 

Ինչպես հայտնում է CNN Turk-ը, ահաբեկչի արձակած գնդակը դիպել է ամերիկացու բջջային հեռախոսին և չի հասել նրա զարկերակին: Ռաաքն ընկերների հետ ժամանել էր Ստամբուլ իր 35-ամյակը տոնելու համար: Ահաբեկչական հարձակման ժամանակ նա երկու վիրավորում է ստացել, մեկը ոտքին, իսկ մյուսից նրան փրկել է գրպանում դրված հեռախոսը, որը կասեցրել է գնդակի ընթացքը` թույլ չտալով հասնել զարկերակին:

 

 Հիշեցնենք, որ հունվարի մեկի գիշերը տեղի ունեցած հարձակման հետևանքով 39 մարդ է զոհվել, 69-ը հոսպիտալացվել են: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը:

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ահաբեկչության գործով այսօր 8 կասկածյալ է ձերբակալվել Թուրքիայում: