Զիծառայողների երաժշտական կատարումը՝ նվիրված որդիներին սպասող մայրերին (տեսանյութ)
Տավուշում տեղակայված զորամասերից մեկում երաժշտական նվագախմբի տղաները հասարակությանը, հատկապես զինծառայող որդիներին սպասող մայրերին նվիրում են երաժշտական կատարում`Պոբեդան: Tert.am-ի հետ զրույցում զինծառայող երաժիշտները նշեցին, որ հաղթանակին նվիրված ստեղծագործություններ հաճախ են կատարում, քանի որ այդպիսի կատարումներն ավելի են բարձրացնում զինվորների մարտական ոգին:
«Բոլոր մայրերը թող հանգիստ լինեն, մեր մարտական պատրաստվածությունը և ոգին բարձր է, հակառակորդը անակնկալի բերել չի կարող, ամեն պահ պատրաստ ենք մարտական խնդիր լուծել»,- նշեցին նրանք:
Ավագ լեյտենանտ Վարդան Սարգսյանը Tert.am-ի հետ զրուցում նշեց, որ զինվորների համար Արցախյան պատերազմի կողքին, ոգևորիչ օրինակ է ապրիլյան պատերազմը:
«Ուզում եմ բոլորի ամանորը շնորհավորել, թող խաղաղություն լինի, բայց առանձնահատուկ շնորհավորում եմ 6 ամսական տղայիս` Գոռին: Թող անհոգ մանկություն ունենա, երջանիկ լինի իմ ապագա զինվորը»,- ասաց նա:
Մանրամասները`տեսանյութում։










