Կինը փորձել է աֆրիկացուն ճամպրուկի մեջ թաքցրած անցկացնել Իսպանիայի սահմանով

18:15 • 03.01.17

Մարոկկոյի հետ սահմանին գտնվող Սեուտա իսպանական անկլավի սահմանային անցակետի աշխատակիցները ձերբակալել են մի կնոջ, ով փորձել է ճամպրուկի մեջ թաքցրած տեղափոխել Գաբոնի 19-ամյա բնակչին:


Այս մասին հայտնում է The Local-ը, կինը գրավել է իրավապահ մարմինների աշխատակիցների ուշադրությունն իր կասկածելի և նյարդային պահվածքի պատճառով:


Չի բացառվում, որ ձերբակալվածը, ում մինչև 7 տարվա ազատազրկում է սպառնում, նախկինում էլ է զբաղվել Աֆրիկայից ապօրինի ներգաղթյալների՝ դեպի Եվրոպա տեղափոխմամբ:


Ավելի վաղ հաղորդվում էր, որ 2016թ. վերջին մի քանի հարյուր ներգաղթյալ հատել են Մարոկկոյի սահմանն ու հայտնվել Սեուտա անկլավում: