Նյու Յուրքում ուղևորատար գնացքը դուրս է եկել գծերից. կան հարյուրավոր տուժածներ

20:31 • 04.01.17

Ամերիկյան Նյու Յորք նահանգի Բրուքլին քաղաքում ուղևորատար գնացքը դուրս է եկել գծերից, ինչի հետևանքով առնվազն 103 մարդ է տուժել:

Ինչպես հաղորդում է NBC հեռուստաալիքը, վթարի հետևանքով գնացքը կողաշրջվել է: Միջադեպի լուսանկարներում երևում է, որ որոշ վագոնների պատուհաններ և դռներ կոտրված են: Կայարանում նաև ծուխ է նկատվել:

Long Island Rail Road ընկերությունը զգուշացրել է գնացքների ուշքցումների հավանականության մասին այն վայրերում, որտեղ վթարի հետ կապված աշխատանքներ են տարվում:


Տեսանյութը՝ այստեղ։