ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

12:30 • 05.01.17

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: 


Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները դժվարանցանելի են:


Վարդենյաց լեռնանցքում, Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Իջևան, Բերդ-Ճամբարակ, Կապան-Սիսիան Սարավան-«Զանգեր», Արարատի մարզի միջհամայնքային ավտոճանապարհներին, Կոտայքի և Շիրակի մարզերում տեղ-տեղ առկա է մերկասառույց:


Արագածոտնի մարզի Թալին և Աշտարակ քաղաքներում առկա է մառախուղ:


Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: