Դակարի մոտոարշավորդը կայծակնահարվել է

19:03 • 05.01.17

Սլովակ մոտոարշավորդ Իվան Յակեշը կայծակնահարվել է Ռալլի Դակարի մրցափուլերից մեկում՝ դրա հետ մեկտեղ կարողանալով հատել եզրագիծը։

Սալար Սենտենարիո մրցափուլի ժամանակ փոթորիկ է սկսվել, և Յակեշին կայծակ է հարվածել։ Դա տեղի է ունեցել եզրագծից 300 կիլոմետրի վրա, սակայն սլովակին հաջողվել է ոչ միայն շարունակել պայքարը, այլև ավարտել այն 15-րդ տեղում։

Կայծակի հարվածից հետո Յակեշը ձախ ձեռքի հատվածում չափազանց ուժեղ ցավ է զգացել։ Բժիշկները հայտարարել են, որ նրան փրկել է իր մոտոցիկլը, որը հոսանքը հաղորդել է գետնին։