Եկեղեցիներում այսօր Սուրբծննդյան ճրագալույցի պատարագ կմատուցվի

17:01 • 05.01.17

Այսօր՝ հունվարի 5-ին, Հայ առաքելական եկեղեցին նշում է Ճրագալույց Աստվածահայտնության տոնը։ Երեկոյան բոլոր եկեղեցիներում Սբ պատարագ է մատուցվելու:

Ճրագալույցի Սբ պատարագ տարին ընդամենը 2 անգամ է մատուցվում` Սբ Ծննդյան և Սբ Հարության տոներին: Ըստ Հայ Եկեղեցու՝ Սբ Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկո մարդիկ պահք են պահում: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ: Սուրբծննդյան տոնն սկսվում է հունվարի 5-ի երեկոյան և շարունակվում կեսգիշերից հետո:

Ճրագալույց նշանակում է ճրագ՝ մոմ։  Այդ օրը երեկոյան, մարդիկ եկեղեցում վառած ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույսը, ինչպես նաև՝ բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի նորածին Հիսուսը: