Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է

10:58 • 05.01.17

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացրել են, որ հունվարի 5-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:


Վարորդներին հորդորվել է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, նաև ունենալ անվաշղթաներ: