Մոսկվայում փոթորկի նախազգուշացում է հայտարարվել

13:33 • 05.01.17

Մոսկվայում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով փոթորկի նախազգուշացում է հայտարարվել, գրում է ria.ru-ն՝  մանրամասնելով, որ քամու արագությունը կարող է հասնել 12-17 մ/վրկ-ի:


Բացի այդ, Մոսկվայում սպասվում է ուժեղ ձյուն:


Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարությունը կոչ է արել բնակիչներին և վարորդներին պահպանել անվտանգության կանոնները, չքայլել գովազդային վահանակների ու կառույցների մոտակայքում, պահպանել մեքենայի ճիշտ արագությունը: