Ամերիկացի զինվորն ուշագնաց է եղել Օբամայի հրաժեշտի ճառի ժամանակ (լուսանկարներ)
Միացյալ Նահանգների բանակի Պատվո պահակախմբի անդամներից մեկն ուշագնաց է եղել ու հատակին ընկել գործող նախագահ Բարաք Օբամայի հրաժեշտի ճառի ժամանակ:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, միջադեպը տեղի է ունեցել Վիրջինիա նահանգի Արլինգթոն քաղաքում, որտեղ Օբաման որպես նախագահ իր վերջին խոսքն է ասել զինված ուժերի ներկայացուցիչներին:
Բրիտանական պարբերականը նշում է, որ ուշաթափվողի հետագա ճակատագրի մասին տեղեկություն չկա:
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Օբաման իր լիազորություններն ու պարտականությունները պաշտոնապես կփոխանցի 70-ամյա միլիարդատեր Դոնալդ Թրամփին, որը կդառնա ԱՄՆ 45-րդ նախագահը:













