Հունաստանում ձերբակալվել է ամենաորոնվող կին ահաբեկիչներից մեկը՝ Փոլա Ռուփան
Հունաստանում իրավապահները ձերբակալել են ամենաորոնվող կին ահաբեկիչներից մեկին՝ 48-ամյա Փոլա Ռուփային, ով հույն ահաբեկիչ Նիկոս Մազիոտիսի կինն է:
Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, Ռուփան չի դիմադրել ոստիկանության աշխատակիցներին, բայց խնդրել է պաշտպանել ձերբակալման ժամանակ իր հետ եղած երեխային: Բացի այդ, ձերբակալվել է նրանց թաքստոց տրամադրած կինը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Ռուփան դատապարտվել է 2007թ. Աթենքում Միացյալ Նահանգների դեսպանատան ուղղությամբ կրակահերթ բացելու համար: Նրա ամուսինը ձերբակալվել է 2014թ.:










