ՃՏՊ Սուրենավան գյուղում. Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել «Ձկան Արձան» կոչվող քարին

11:15 • 05.01.17

Հունվարի 5-ին՝ ժամը 02.17-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Սուրենավան գյուղում՝ «Ձկան» արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 58-րդ կմ-ին «Mercedes C» մակնիշի 50 GG 515 պետհամարանիշով (վարորդ՝ 1991 թ. ծնված Կ. Գ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել «Ձկան Արձան» կոչվող քարին:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության մեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Արարատի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: