Իրանի հարավում երկրաշարժի հետևանքով չորս մարդ է զոհվել

13:31 • 06.01.17

Իրանի հարավում չորս մարդ է զոհվել, և ևս չորս հոգի ստացել են վնասվածքներ 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով: Այդ մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով տեղի հեռուստատեսությունը: 

Հաղորդվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Ֆարս նահանգում գտնվող Խոնջ քաղաքի մոտակայքի գյուղերից մեկը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ մահացածները օտարերկրյա քաղաքացիներ են: Նախնական տվյալներով՝ նրանք Աֆղանստանի քաղաքացիներ էին, ովքեր աշխատում էին տեղի տնտեսություններում: