Իսրայելական «Մոսադ»-ն առաջին անգամ հայտարարել է կին գործակալների հավաքագրելու մասին

13:57 • 06.01.17

Իսրայելական «Մոսադ» հետախուզական ծառայությունն առաջին անգամ հայտարարել է իր շարքեր կին գործակալների հավաքագրման մասին: Համապատասխան հայտարարությունը հայտնվել է մամուլում և ծառայության կայքում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Պահանջվում են ուժեղ կանայք»,- ասված է իսրայելական թերթերում հրապարակված հայտարարությունում:

Ներկայումս «Մոսադ»-ի անձնակազմում կանայք կազմում են աշխատակիցների 40 տոկոսը, որոնցից 24 տոկոսը զբաղեցնում են գերատեսչությունում կարևոր ղեկավար պաշտոններ, նշում են տեղական ԶԼՄ-ները:

«Մոսադ»-ի նախկին տնօրեն Տամիր Պարդոն նշում էր, որ գաղտնի ծառայությունում կանայք հաջողությամբ կատարում են միաժամանակ մի քանի առաջադրանքներ և ճնշում են իրենց էգոն նպատակներին հասնելու համար: