Ճապոնիան հետ է կանչել Հարավային Կորեայում իր դեսպանին անցանկալի հուշարձանի տեղադրման պատճառով

14:29 • 06.01.17

Ճապոնիան ժամանակավորապես հետ է կանչում Հարավային Կորեայում իր դեսպանին: Այդ մասին հայտարարել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Էսիխիդե Սուգան, գրում է korrespondent.net-ը:

Նա դա պատասխան քայլ է անվանել Բուսան քաղաքում Ճապոնիայի գլխավոր հյուպատոսության դիմաց Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ճապոնացի օկուպանտների կողմից սեռական բռնության ենթարկված զոհ դարձած կանանց հուշարձանի տեղադրմանը:

«Նման գործողությունները անցանկալի ազդեցություն են թողնում երկկողմ հարաբերությունների վրա, դա անընդունելի է: Մենք որոշում ենք կայացրել ժամանակավորապես հետ կանչել Հարավային Կորեայում մեր դեսպան Յասումասու Նագամինեին»,- ասել է Սուգան:

Հուշարձանը տեղադրել են դեկտեմբերի 28-ին Հարավային Կորեայի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները՝ առանց տեղի իշխանությունների հետ համաձայնեցման:

Նույն օրը այն հեռացվել է, բայց դեկտեմբերի 30-ին ակտիվիստները քաղաքապետարանի կողմից հասել են հաստատման և կրկին տեղադրել են հուշարձանը: