Մայր Աթոռում Սուրբ Էջմիածնում Սուրբծննդյան պատարագ է մատուցվել

13:20 • 06.01.17

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր` Աստվածահայտնության և Սուրբ ծննդյան տոնին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ մատուցվեց Փրկչի Ծննդյան տոնին նվիրված պատարագ:

Պատարագին ներկա էին վարչապետ Կարեն Կարապետյանը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, նախարարներ, պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ, հավատացյալ ժողովուրդը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամ հղեց Սուրբ ծննդյան և Աստվածհայտնության տոնի առթիվ։ 

Նշենք, որ այսօր Հայ առաքելական եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Ծննդյան Պատարագ և կատարվում է Ջրօրհնեք: