Ասադի զինվորականները քիմիական զենք են կիրառել Դամասկոսի մոտակայքում. ԶԼՄ-ներ

11:59 • 06.01.17

Սիրիայում Դամասկոսի մոտակայքոմ գտնվող Վադի-Բարադա հովտում նախագահ Բաշար Ասադի ուժերը քլորի գազ են կիրառել: Այդ մասին հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:

Աղբյուրների տվյալներով՝ հունվարի 5-ի առավոտյան Ասադի ուժերը քլորի գազով ռումբեր են նետել հովիտ, ինչի հետևանքով զոհվել է տեղի 8 բնակիչ:

Նշվում է, որ Հալեպի վերահսկողությունը ձեռք բերելուց հետո Ասադի զինվորականները կենտրոնացրել են իրենց ուժերը Դամասկոսի արևմուտքում գտնվող Վադի-Բարադայի շրջանում: