Հրաձիգը հատուկ է ժամանել ֆլորիդայի օդանավակայան` հարձակում գործելու համար. ՀԴԲ

22:32 • 07.01.17

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ֆորտ-Լոդերդեյլ զբոսաշրջային քաղաքի օդանավակայանում կրակ բացելու մեջ կասկածյալը հատուկ է այդ վայրն ընտրել հարձակման համար, հաղորդում է Reuters-ը:

 

Մայամիում Հետաքննությունների դաշնային բյուրոյի հատուկ գործակալ Ջորջ Պիրոյի խոսքերով` կասկածյալը` 26-ամյա Էստեբան Սանտյագոն, մի քանի ժամ տևած քննության ժամանակ համաձայնել է համագործակցել քննիչների հետ:

CNN հեռուստաալիքի հաղորդմամբ` կասկածյալը «օդանավակայան է ժամանել հատուկ այդ սարսափելի հարձակումն իրականացնել համար»: Պիրոյի խոսքերով` դեռևս չի պարզվել հարձակման իրականացման որևէ դրդապատճառ:

 

ՀԴԲ-ը շարունակում է դիտարկել զանազան տարբերակներ, այդ թվում նաև` ահաբեկչության տարբերակը:

«Մենք ոչինչ չենք բացառում», - ընդգծել է վարչության գործակալը:

 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ֆորտ-Լոդերդեյլ զբոսաշրջային քաղաքի օդանավակայանում անհայտ անձը կրակ է բացել: