ԱՄՆ կոնգրեսականը հայերենով է շնորհավորել հայ համայնքի Սուրբ Ծնունդը

11:51 • 07.01.17

ԱՄՆ կոնգրեսական, Հայկական հանձնախմբի փոխհամանախագահ Ադամ Շիֆը ֆեյսբուքյան իր էջում անգլերենով ու հայերենով շնորհավորել է հայ համայնքի Սուրբ Ծնունդը։

«Հայ համայնքին շատ ուրախ Սուրբ Ծնունդ եմ մաղթում»,-գրել է Ադամ Շիֆը, ապա հայերենով հավելել. «Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ»։

Հիշեցնենք, որ Ադամ Շիֆը միշտ աչքի է ընկել հայ համայնքի հետ սերտ կապերով ու հայանպաստ գործունեությամբ։