Գավառում սպանվել է Գեղարքունիքի փոխմարզպետի 28-ամյա որդին
Tert.am- ի տեղեկություններով Գավառի Ազատության փողոցից հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացու դի։
ՀՀ ոստիկանության լրատվության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց,որ Գավառի Ազատության փողոցում անհայտ անձի կողմից սպանվել է 28-ամյա Հայկ Հակոբյանը։
«Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացվում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ դեպքի հանգամանքները ճշտելու,կատարողի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ»,-ասաց Ջանոյանը։
Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ սպանվածը Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդին է։










