Սանկտ Պետերբուրգում Lamborghini սուպերքարը բախվել է բեռնատարին (լուսանկարներ)

21:42 • 07.01.17

Սանկտ Պետերբուրգում Lamborghini սուպերքարը բախվել է բեռնատարին, հաղորդում է Росбалт-ը:

Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի Ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչության տվյալներով` էլիտար ավտոմեքենան բախվել է բեռնատար ավտոմեքենային:

Տեսչության հաղորդմամբ` միջադեպի հետևանքով ջարդվել է ուղևորատար ավտոմեքենայի առաջնամասը: Բախման հետևանքով վնասվել է ևս երեք ավտոմեքենա` ներառյալ ճանապարհային ծառայությունների հատուկ տեխնիկան:

Նշվում է, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան: