Մոսկվայում այս գիշեր գրանցվել է 21-րդ դարի ամենացուրտ Սուրբծննդյան գիշերը
Անցած գիշերը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում գրանցվել է որպես տարվա ամենացուրտ ձմեռային գիշեր և 21-րդ դարի ամենացուրտ Սուրբծննդյան գիշերը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը, նշելով, որ գիշերը Մոսկվայում գրանցվել է -29.8 ռեկորդային ցածր ջերմաստիճան:
Իսկ այս տարվա ձմեռային մյուս ռեկորդը` -27.2-ը գրանցվել էր ընդհամենը մեկ օր առաջ:
Նշենք, որ 21-րդ դարում Սուրբծննդյան գիշերը -20-ից ցածր ջերմաստիճան Մոսկվայում մինչ այս գրանցվել էր երեք անգամ` 2002,2003 և 2015 թվականներին:
Մոսկվայի ամենացուրտ Սուրբծննդյան գիշերը գրանցվել է 1891 թվականին, երբ ջերմաստիճանը հասել է -34.8-ի:










